Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը:
Նա տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում ցուցակը կազմելու ուղղությամբ: «Մեր ցուցակը մեծամսամբ բաղկացած կլինի ՔՊ անդամներից, ինչպես նաև հանրային այլ գործիչներից»,-ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ ցուցակով ընտրված պատգամավորներից 2-ը կընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։
Նրա խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն ընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում:
«Այդ մարդիկ հենց շարժման սկզբից հստակ իրենց դիրքորոշումը հայտնել են, և հանրության կողմից կա հստակ դրական դիրքորոշում նրանց նկատմամբ»,-ասաց Նազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը