ԱԺ արտահերթ ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության որոշումը կլինի հաջորդ շաբաթվա վերջին՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ին՝ կուսակցության համաժողովին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով նաև հայտնեց, որ համաժողովին մասնակցելու է նաև կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Կա ընտրություններին մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ մասնակցել չարժե: Տարբեր պատճառներով չարժե՝ սկսած նրանից, որ գալիք ԱԺ-ն ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով՝ եթե չենք հաղթելու՝ ինչու ենք մասնակցում»,- նշեց Ա. Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ընտրություններին, ապա կառաջադրվի որպես ազգային, ընդդիմադիր, թարմացված քաղաքական ուժ. «Հեղափոխությունից հետո ընդդիմության որակը բարձրացավ, իշխանության որակն ընկավ»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը