Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան հայտնել է, որ պատրաստ է հացադուլ հայտարարել կամ նստացույց անել, եթե երկրի խորհրդարանը՝ Մեծ ազգային խուրալը, հրաժարվի ինքնակամ արձակվելուց։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում տալով Bloomberg-ին։
Այն հարցին, թե ինչ կանի նա այն բանից հետո, երբ խնդրի խորհրդարանին ցրվել, նախագահը պատասխանել է. «Հացադո՞ւլ». «Սա այն հարթակն է, որտեղ հիմա մենք գտնվում ենք։ Ես տարատեսակ տարբերակներ եմ փորձել, առաջարկ եմ ուղարկել, մենք քննարկել ենք այդ հարցը»։
Հոկտեմբերի 29-ին երկրի նախագահը խորհրդարանի խոսնակ Միեգոմբին Էնխբոլդին նամակ է փոխանցել, որում առաջարկել է քննարկել Մեծ ազգային խուրալի արտահերթ արձակումը։ Նամակում նա նշել է, որ խորհրդարանը չի կարողացել կատարել խոստումները, որոնք նա տվել է 2016 թվականի ընտրությունների ժամանակ, ինչպես նաև տեղական օրենքների խախտում է թույլ տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը