Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը մտադիր է թագը փոխանցել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Ռոբերտ Ջոբսոնի Charles at 70: Thoughts, Hopes And Dreams («Չարլզը 70 տարեկանում. Մտքեր, հույսեր ու երազանքներ») գքրում հաղորդվում է, թե 3 տարի անց ով կլինի թագաժառանգը։
Նշվում է, որ Թագուհին մտադիր է թագավորական գործերից հեռանալ 95 տարեկանում։ Թերթը նաև հայտնում է, որ թագուհին մտադիր է ժառանգին դարձնել ռեգենտ արքայազն, ինչը նշանակում է, որ Չարլզը թագավոր կդառնա բառի բոլոր իմաստներով, սակայն ձևականորեն Եղիսաբեթ 2-րդը կշարունակի ծառայել իր ժողովրդին մինչև մահը։
Ըստ օրենսդրական փաստաթղթերի՝ ռեգենտը պետք է 21 տարեկանից մեծ լինի, լինի Մեծ Բրիտանիայի քաղաքացի և բնակվի Միացյալ Թագավորության տարածքում։ Կանոնների համաձայն՝ միակ ռեգենտը Գեորգ IV-ն է եղել, որը կառավարվել է 1810-1820 թվականններին, այն բանից հետո, երբ հայրը՝ Գեորգ III-ը ծանր հիվանդ էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը