«ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության գոտում չի մրցակցելու Ռուսաստանի հետ, բայց փորձելու է ամրապնդել իր ներկայությունը՝ որպես համանախագահ երկիր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան մեկնաբանություններին ու ՌԴ մեղադրանքներին։
Բացատրելով Բոլթոնի Ղարաբաղյան մտքերը՝ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այցը Հայաստան ՀՀ նոր իշխանությունների և Միացյալ Նահանգների առաջին լուրջ շփումն էր, որի ընթացքում քննարկվել են կողմերի համար կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը, գլխավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։
Սթրոնսկին նշեց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները՝ ի դեմս Բոլթոնի, ով ամենալուրջ քաղաքական դերակատարներից մեկն է ԱՄՆ-ում, մատնանշում է մի ժամանակահատված, որը հնարավորություններ է ստեղծում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։
Ըստ նրա, ԱՄՆ համանախագահները ծանոթ են հակամարտության կարգավորման ողջ գործընթացին և բոլոր սուր ընկալումներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։«ԱՄՆ-ը չի նշում, թե ինչպես կարգավորել հակամարտությունը, ինչ քայլեր իրականացնել, Նահանգներն ընդունում է նաև, որ հակամարտության բնույթը բավականին բարդ է, ու կարգավորումը բարդ, ժամանակատար գործընթաց է։ Սակայն Միացյալ Նահանգները, հույս ունենալով, որ նման ազդեցիկ գործչի կողմից այս հարցի բարձրացումը կարող է արդյունավետ լինել, նշում է, որ լինելու է ժամանակահատված, որը բարենպաստ կարող է լինել տարածաշրջանի համար ճակատագրական որոշումներ կայացնելու հարցում, և այդ որոշմանը գուցե պատրաստ լինի նաև Ադրբեջանը՝ հույս ունենալով, որ հակառակորդ կողմը պատրաստ է որևէ քայլի։
Այս հնարավորության մասին ԱՄՆ-ը խոսում է բաց լեզվով, իսկ այն միջնորդները կամ խաղացողները, որոնց հետաքրրքված չեն կարգավորմամբ իրենց լծակները տարածաշրջանում պահպանելու նպատակով, երբեք չեն խոսի կարգավորումից և չեն մատնանշի հնարավորությունները։ Այդ մասին Բոլթոնը ևս խոսեց բավականին բաց տեքստով՝ խորհուրդ տալով շուտափույթ կարգավորել հակամարտությունը, եթե կա ավելի ազատ արտաքին քաղաքականություն իրականացնելու ցանկություն։ Նույն պատճառով ԱՄՆ այս ցանկության հրապարակայնացումը դիտարկվում է՝ որպես ներքին գործերին միջամտություն։ Դուշանբեի համաձայնությունը հրադադարի ռեժիմի պահպանման մասին էր, որը երկարաձգելու է հակամարտության ներկայիս կարգավիճակը։ Սա հնարավորության պահ է, քանի որ կա հանրային աջակցության բարձր մակարդակ ներկայիս իշխանությունների նկատմամբ, բայց, ի վերջո, որոշումը կողմերինն է»,- ասաց Փոլ Սթրոնսկին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը