ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջարկել են ԵԼՔ-ի, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը»,-ասաց Լենա Նազարյանը:
Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի:
ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:
Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը