Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 7-րդ եռակողմ հանդիպումը: Հհանդիպման ընթացքում խոսել են նաև ԼՂ հիմնախնդրի մասին։
Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտնել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին, հաղորդում է Moscow-baku.ru-ն։
«Թուրքիան բոլոր հարթակներում ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ամենուր ընդգծում ենք դա: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ այդ խնդիրները լուծվեն խաղաղ, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անմբողջականության սկզբունքի շրջանակում», - նշել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն կարևորել է նաև 3 երկրների նախաձեռնած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ու Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը