29 10 2018

Բոլթոնը ՀՀ-ի արձագանքն է ստուգում. ռուս փորձագետ

Բոլթոնը ՀՀ-ի արձագանքն է ստուգում. ռուս փորձագետ

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին և հնչեցրած հայտարարություններին, նշել է, որ Ջոն Բոլթոնն իր հայտարարություններով Հայաստանի արջագանքն է ստուգում: Այս մասին նա հայտնել է Rusarminfo-ի հետ զրույցում։

«Պարոն Բոլթոնը ստուգում է իրավիճակը…Այդկերպ Վաշինգտոնում ցանկանում են տեսնել, թե ինչպես Երևանում կարձագանքեն իրավիճակին, նման առաջարկին: Բայց կա երկրորդ հարցը: Ի՞նչ է պատրաստվում անել ամերիկյան կողմը: Էժան գնով զե՞նք վաճառել: Ո՛չ: Միայն ճապոնական զենքն է թանկ ամերիկյանից»,- նշել է Իվան Կոնովալովը:

Ըստ փորձագետի՝ Բոլթոնը չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը և Հարավային Կովկասի իրավիճակին, նրան, թե ինչպիսի դաշնակիցներ են ՌԴ-ն և ՀՀ-և, որ հայկական բանակը զինված է հիմնականում խորհրդային ու ռուսական զենքերով:

Մեկնաբանելով ամերիկյան զենքի հնարավոր վաճառքն Ադրբեջանին՝ Կոնովալովն ասել է, որ նման հավանականությունը ցածր է, քանի որ այդպիսով ամերիկացիներն իրենց վրա կվերցնեն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը, «ինչը նրանք չեն ցանկանում, այլ ցանկանում են աշխարհում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ