Ես ոչ մի անգամ չեմ ուզել Փաշինյանին վնաս հասցնեմ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելուն։
«Ես շշկռվեցի, պտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ, դեմ քվեարկեց»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի թեկնածուին միակ դեմ քվեն պատկանում էր Սամվել Ալեքսանյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը