25 10 2018

Եթովպիայում առաջին անգամ նախագահը կին է

Եթովպիայում առաջին անգամ նախագահը կին է

Հոկտեմբերի 25-ին Եթովպիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել դիվանագետ Սահլե Վորկ Զևդեին։ Նա դարձել է երկրի պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ Այս մասին գրում է Russia Today-ը։

Ավելի վաղ Սահլե Վորկ Զեւդեն աշխատել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի աշխատակազմում, եղել է Աֆրիկական միությանն առընթեր կազմակերպության ղեկավարի հատուկ ներկայացուցիչը: Եթովպիայի նախագահի պաշտոնում նա փոխարինել է Մուլատ Տեշոմեին, որը նախօրեին հրաժարական էր ներկայացրել:

Երկրի վարչապետի գրասենյակի ղեկավարը թվիթերյան իր էջում գրել է․ «Խորհրդարանի երկու պալատները դեսպան Սահլե Վորկ Զևդեին ընտրեցին Եթովպիայի նախագահ, սա պատմական իրադարձություն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ