Դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ-ն նախատեսում է մինչև տարեվերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում:
Մնացականյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը դեռևս մնում է նոր ուղղություն, որը «բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը