02 03 2022

Խաչատուրյանի նախագահության շրջանը կլինի նույնքան դժգույն ու անհետաքրքիր, որքան նրա ընտրությունն ԱԺ-ում. Սահակյան․ «Իրավունք»

Խաչատուրյանի նախագահության շրջանը կլինի նույնքան դժգույն ու անհետաքրքիր, որքան նրա ընտրությունն ԱԺ-ում. Սահակյան․  «Իրավունք»

Աղբյուրը՝ iravunk.com

Ազգային ժողովում ընթանում է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության քննարկումը, որին կհաջորդի փակ քվեարկությունը: Ընդ որում՝ եթե առաջին փուլով նա չընտրվի, ապա երկրորդ փուլով միայն իշխանական պատգամավորների ձայնով վերջինս կդառնա ՀՀ նախագահ:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղաքական գործիչ, դիվանագետ Արա Սահակյանը  հետևյալ տեսակետը հայտնեց.  «Վահանգն Խաչատուրյանն անպայման կընտրվի մեծամասնության ձայներով նախագահ և  նրա նախագահության շրջանը կլինի նույնքան դժգույն ու անհետաքրքիր, որքան նրա   ընտրությունն Ազգային ժողովում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ