24 10 2018

Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում մանդատը

Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դնում մանդատը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը ՀՀԿ-ական այն պատգամավորներից էր, որը կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որին ՀՀԿ-ի հիմնական մասը դեմ էր։

Նշենք, որ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ