23 10 2018

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում խուսափել է ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից։ Հարցին, թե մամուլն այժմ ակտիվորեն քննարկում է ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցելու հարցը, արդյոք իսկապես հանրապետությունը բանակցություններ է վարում կազմակերպության անդամ երկրների հետ, նախարարը պատասխանել է, որ Ադրբեջանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում։ «Հենց դրանից ելնելով մենք ակտիվ երկկողմ երկխոսություն և փոխշահավետ իրավահավասար համագործակցություն են զարգացնում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, իհարկե, բացի Հայաստանից»։ Հարցին, թե արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ակնկալվո՞ւմ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, Մամեդյարովը պատասխանել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև հիմա նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը: Լիահույս ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ