Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը։
ՀՅԴ-ի՝ ստորագրահավաքին չմիանալու պատճառն այն է, որ նրանք ունեն երեք առանցքային առաջարկություն, որը չի ընդունվել:
Զոհրաբյանն ասաց, որ արտահերթ նիստում ԲՀԿ-ն բացականեր չի ունենա:
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի 22-ին տապալվեց՝ բավարար ձայներ չստանալով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը