Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նշենք, որ օրենքի ընդունման համար հարկավոր է պատգամավորների ձայների 3/5-ը այսինքն` 63 քվե: ԱԺ «Ծառուկյան», «Ելք», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են ԸՕ փաթեթին, ՀՀԿ-ն հայտարարեց, որ դեմ է: Նախագծի քննարկումն ավարտվից հետո նիստերի դահլիճից առաջարկ եղավ քվեարկությունն անցկացնել 17:30-ին, ինչին Արա Բաբլոյանը համաձայնեց: Նիստը վերսկսվեց և ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Նիստը վերսկսվեց. Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 56 պատգամավոր, դեմ՝ 3, որոշումը չընդունվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը