20 10 2018

Քանի՞ ահաբեկիչ է ՌԴ-ն սպանել Սիրիայում

Քանի՞ ահաբեկիչ է ՌԴ-ն սպանել Սիրիայում

Ռուսաստանի Դաշնության ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական զորքերի` Սիրիայում ներկայության ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 87,5 հազար ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Բացի դրանից, ազատագրվել է 1411 բնակավայր՝ Սիրիայի տարածքի 95 տոկոսը: Հիմնական հաղորդակցություններն արգելափակվել են։ Այժմ կառավարական ուժերը վերահսկում են այն տարածքը, որտեղ ապրում է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը։

ՌԴ ՊՆ-ի խոսքով՝ ռազմատիեզերական ուժերը մարտական գործողությունների ժամանակ ավելի քան 40 000 թռիչք են իրականացրել, որից 21 000-ը՝ գիշերային ժամանակ։ Արդյունքում ոչնչացվել է շուրջ 122 000 օբյեկտ, սպանվել է ահաբեկիչների մեծ մասը։

«Սիրիայում մենք հարուստ մարտական փորձ ենք ձեռք բերել, որով պատրաստ ենք կիսվել»,- հավելել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք այս տարիների ընթացքում ազատագրել ենք Սիրիայի 95 տոկոսը, դա առաջինը: Երկրորդ, հաստատել ենք այնտեղ պետականություն` թույլ չտալով պետությանը փլուզվել»,- ասել է  ՌԴ նախագահը «Վալդայ» բանավեճային ակումբի նիստի ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ