18 10 2018

ՌԴ-ն ազատագրել է Սիրիայի 95%-ը. Պուտին

ՌԴ-ն ազատագրել է Սիրիայի 95%-ը. Պուտին

Ռուսաստանն ազատագրել է Սիրիայի գրեթե ամբողջ տարածքը` թույլ չտալով, որ պետությունը փլուզվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն:

«Մենք այս տարիների ընթացքում ազատագրել ենք Սիրիայի 95 տոկոսը, դա առաջինը: Երկրորդ, հաստատել ենք այնտեղ պետականություն` թույլ չտալով պետությանը փլուզվել»,- ասել է  ՌԴ նախագահը «Վալդայ» բանավեճային ակումբի նիստի ժամանակ:

Պուտինը նաև նշել է՝ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում Եփրատի ափին, որը գտնվում է ԱՄՆ-ի հովանու ներքո, այնտեղ դեռ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերը, որոնք շուրջ 700 մարդու են պատանդ վերցրել: ՌԴ նախագահը հավելել է, որ ահաբեկիչները վերջնագիր են ներկայացրել՝ խոստանալով 10-ական մարդու գնդակահարել և 2 օր առաջ գնդակահարել են առաջիններին:

«Այո, այնտեղ դեռ շատ խնդիրներ կան: Հիմա տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Եփրատի ձախ ափին: Այդ տարածքը գտնվում է մեր ամերիկացի գործընկերների հովանու ներքո, այնտեղ նրանք ապավինում են քրդական զորամիավորումներին: Բայց նրանք աշխատանքը չեն ավարտել, մի շարք բնակավայրերում «ԻՊ»-ի ներկայացուցիչներ են մնացել», - հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով մասնակիցների հարցերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ