18 10 2018

Ի՞նչ է թաքնված Հունան Պողոսյանի նշանակման հետևում

Ի՞նչ է թաքնված Հունան Պողոսյանի նշանակման հետևում

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկավ այն պահը, երբ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող մարդիկ իրականությունը տարբեր են տեսնում ու հասկանում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հիշում իր խոսքերը Հունան Պողոսյանի և ոստիկանության ղեկավարության մասին։ Նշանակում է, կա մի բան, որը նրան դրդեց գնալու այդ քայլին։

Իմ ենթադրությունն այն է, որ իշխանությունը չստացավ բավարար ֆինանսական աջակցություն միջազգային կազմակերպություններից, չստացավ բավարար աջակցություն սփյուռքահայերից և հայտնվեց մի իրավիճակում, երբ իշխանությունը Նիկոլի ձեռքին է, բայց փողն ու կապիտալը նախկին իշխանավորների և նրանց շրջապատի մոտ է։

Վերջիններս գումարներ ու կապիտալ արտահանելով, կամ պարզապես ոչ մի ներդրում չանելով, կարող էին վտանգել Հայաստանի տնտեսության ապագան։ Այդ պատճառով Նիկոլը փորձում է նախկին իշխանավորներին ներգրավելով, նրանց մոտ վստահություն առաջացնել, որպեսզի տնտեսությունը փրկի կոլապսից։

Եվ հնարավոր է, որ Հունան Պողոսյանը լինելու է այն մարդը, ով նախկին իշխանավորներին ու նրանց շրջապատին պետք է համոզի, որ շարունակեն իրենց բիզնես գործունեությունը։ Հնարավոր է՝ սխալվում եմ։

Իսկ Սյունիքը ուժեղ ձեռքի կարիք չունի, քանի որ Հայաստանի ամենաընթերցասեր, ուսումնատենչ, ինտելեկտուալ մարզերից է։ Եթե մարզում կան կլաններ, ապա դրանցով կարող են զբաղվել Ոստիկանությունը և ԱԱԾ-ն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ