17 10 2018

Նոր պատժամիջոցներ՝ ռուսական ու իրանական ընկերությունների դեմ

Նոր պատժամիջոցներ՝ ռուսական ու իրանական ընկերությունների դեմ

Ամերիկյան իշխանությունները հակաիրանական պայքարի նոր ռազմավարություն են մշակում, որը կարող է ազդել նաև Սիրիայում գործող ռուսական ընկերությունների վրա։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով NBC հեռուստաալիքին հղում տալով:

Ինչպես հաղորդել են հեռուստաընկերության աղբյուրները, ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս պատրաստ չեն Իրանի հետ ուղիղ բախման, դրա համար դիտարկում են իրանական իշխանությունների վրա գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելու հնարավորությունները:

Ինչպես նշել են որոշ աղբյուրներ, ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք ղեկավարվում են Իրանի և ՌԴ զորքերի կողմից և մասնակցում են սիրիական տարբեր շրջանների վերականգնման աշխատանքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ