ՄԻՊ Արման Թաթոյանն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ, որոնք ուղղված են ընտրական իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից:
Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՄԻՊ-ի առաջարկների գերակշիռ մասը Կառավարության իրավասու ներկայացուցիչներն ընդունել են, իսկ առաջարկների մնացած մասն արձանագրվել է՝ ուսումնասիրության նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը