17 10 2018

Կոստանյանը Եվրամիությունում պաշտոնի է գնում

Կոստանյանը Եվրամիությունում պաշտոնի է գնում

ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու առաջարկներ տարբեր տարիների ստացել է։ «Ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից»։

Գևորգ կոստանյանն ասաց, որ նոր պաշտոնը ներքաղաքական դաշտում իր դիրքորոշման հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը վերջերս հանդես եկավ հարցազրույցով՝ ի հակառակ իրենց խմբակցության՝ անվերապահ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։

Ինչ վերաբերում է այդ ելույթին, ասաց․ «Եթե դուք մի անգամ լսեք իմ ելույթը, այլ ոչ թե վերնագրերով միայն ծանոթանաք, կհասկանաք, որ խոսքս վերաբերել է բացարձակապես նրան, որ Փաշինայնն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, բայց պետական կառավարման փորձ չունի»։

Կոստանյանը շեշտեց, որ ինքը երբեք իրեն թիմից հեռու չի պահել ու չի պահում, սակայն կուսակցական չի եղել և չի լինի, որպեսզի կաշկանդված չլինի։

«Ինչ վերաբերում է թիմի անդամին, ես եղել եմ և մնում եմ թիմի անդամ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ