«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն։ «Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների․ սա է Վենետիկի կարծիքը»,- ասացին մեզ։ Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը։
«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել։ «Արագ, բայց ո՛չ 10 օր կամ 1 ամիս»։ Հայտարարությա՞մբ հանդես կգան։ «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը