15 10 2018

Փաշինյանի սպասվող հրաժարականի պատճառով ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի կայանա

Փաշինյանի սպասվող հրաժարականի պատճառով ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի կայանա

Որոշվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, գրում է ТАСС-ը։

«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական ասամբլեայի անցկացումը տեղափոխել: Այս մասին Դումայի Խորհրդում հայտարարեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե Հայաստանում»,- նշել է Կալաշնիկովը՝ հավելելով, որ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:

«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, դա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին: Եթե իրադրությունն այդպես ծավալվի, ինչպիսին այն տեսնում ենք, ում հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը՝ պաշտոնակատարի՞: Սա անտրամաբանական է և ճիշտ չէ»,- նշել է կոմիտեի ղեկավարը:

Կալաշնիկովը նաև հայտնել է, որ այդ պատճառով ՀԱՊԿ ԽՎ-ն «հանգիստ կանցկացվի Մոսկվայում»: «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, կաշխատենք և՛ գործող պատգամավորների, և՛ գործող վարչապետի հետ»,- եզրափակել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ