ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Ջորջ Քենթը դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, գրում է Интерфакс Ադրբեջանը:
«Դուշանբեում Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հանդիպումը դրական ազդանշան է: Հանդիպումից հետո շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվության նվազում ենք նկատում», - նշել է Քենթը Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ ամերիկացի գործչի՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը կողմերին հորդորում է հետագայում նույնպես հավատարիմ մնալ այդ ընթացքին: «Կարևոր է նաև կողմերի ագրեսիվ հայտարարությունների նվազեցումը: Նման հռետորաբանությունը խաղաղության չի բերում», - ընդգծել է Քենթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը