Ադրբեջանը Իտալիայից ձեռք է բերել 10 ուսումնամարտական M-346 ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը: Ինչպես նշվում է, ևս 15 օդանավ պատվիրվել է:
М-346-ը օդանավ է, որը նախատեսված է Իտալիայի և այլ երկրների ՌՕՈւ օդաչուների թռիչքային պատրաստվածության բարձրացման համար:
Առաջին թռիչքն այն կատարել է 2004 թվականի հուլիսին։ Ինքնաթիռն ունի F-124-GA-20 տուրբոռեակտիվ երկու շարժիչ, որոնք թույլ են տալիս մինչև 1050կմ/ժամ արագության հասնել։ Այն կարող է հրթիռներ և ռումբեր կրել՝ մինչև 3 տոննա քաշով։
Իտալիայի ռազմաօդային ուժերում արդեն կան 18 այսպիսի ինքնաթիռներ, Սինգապուրի ռազմաօդային ուժերում՝ 12, Իսրայելի՝ 30, Լեհաստանի՝ 8։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը