08 10 2018

Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի և Արսեն Համբարձումյանի հետ

Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի և Արսեն Համբարձումյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» հուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- նշել է ՀՀ վարչապետը:

 

***

Կառավարության շենքում քիչ առաջ մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ։

Բանակցությունների թեման Խորհրդարանի լուծարումն ու ԱԺ արտահերթ ընտրություններն են՝ մինչև դեկտեմբեր։ ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը կառավարության դիմաց լրագրողներին ասաց, որ նպատակահարմարության դեպքում հանդիպման մանրամասների վերաբերյալ հետագայում հաղորդագրություն կտարածվի:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հաղորդվում է․ «Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»։

Հիշեցնենք, որ այս հարցը Նիկոլ Փաշինյանը մինչ այս քննարկել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ