ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աննախադեպ ակտիվ էր նախօրեին պատգամավորների քվեարկության քարտերն ինքնիրավչաբար հավաքած ու ամբարած պատգամավոր Լենա Նազարյանը, ում ելույթի արդյունքում ԱԺ պատգամավորներից մեկը հայտնվեց վարչապետի «խոշորացույցի» ներքո։
Ըստ քարտերը գաղտնի հավաքած ու ամբարած պատգամավորի, նախորդ գիշեր պատգամավորներից մեկին ուղեկցող երիտասարդներից մեկը հայհոյել է մի քաղաքացու, ինչի առթիվվարչապետը հենց ԱԺ գլխավոր ամբիոնից խիստ տոնայնությամբ ոստիկանապետին հորդորեց «զբաղվել իր գործով»...Այո, եթե իսկապես եղել է դեպքը, ուրեմն մեղավորը պետք է պատժվի։
Բա էս մի քանի ամիս է, ամբողջ սոցիալական ցանցերը ողողված են ամենասրբապիղծ ու լկտի հայհոհանքներով, որոնք կազմակերպված ձևով հնչեցվում են քաղաքական այլախոհների ու նրանց ընտանիքների անդամների հասցեին...Բա ինչու՞ վարչապետը նույն օպերատիվությամբ չի արձագանքում մեր ձայնին...Թե՞ «հեղափոխության» արդյունքում պատվի և արժանպատվության իրավունք ունեն միայն վարչապետի թիմի անդամները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը