Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացքը: Այս մասին հայտնում է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Դեսպանության ֆեյսբուքյան էջում մասնավորապես, նշվում է. «Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը