03 10 2018

Նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները

Նախագահը ստորագրեց նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական վեց նախարարները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Մասնավարպես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ):

ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ եւ աշխատել կառավարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ