02 10 2018

Հակահեղափոխություն չկա, նրանք պարզապես չեն ուզում ոչնչանալ. Ղազարյան․ Aravot.am

Հակահեղափոխություն չկա, նրանք պարզապես չեն ուզում ոչնչանալ. Ղազարյան․ Aravot.am

«Տարբեր անուններ կարելի է կպցնել ամեն ինչին, բայց պետք է երեւույթը խորքային նայել. ինքս դեմ եմ ցանկացած որոշմանը, որը թույլ չի տա Ազգային ժողովը լուծարել ու արտահերթ ընտրությունների գնալ, կտրուկ դեմ եմ, որ այս Ազգային ժողովը, ինչպես պնդում են հանրապետականները, աշխատի մինչեւ 2022 թվականը, որովհետեւ այն չի արտահայտում հասարակության տեսակետը, ընտրվել է ընտրակեղծիքներով: Մյուս կողմից ես վստահ եմ, որ դեկտեմբերին ընտրություն անցկացնելը որոշակի հապշտապություն է պարունակում իր մեջ, որովհետեւ նախ պատշաճ քննարկված չէ, քաղաքական ուժերը դեռ լիարժեք չեն վերաիմաստավորել՝ ինչ է եղել երկրում, քաղաքական դաշտը պետք է մի հատ շունչ քաշի, դեկտեմբեր ամսին ընտրարշավ չեն անում, այդ ժամանակ քաղաքացիների մասնակցությունը շատ փոքր կլինի, էլի կլինի այո կամ ոչ հեղափոխությանը, դե այդ դեպքում թող անունը փոխեն, դնեն վստահության հանրաքվե: Ես կողմնակից եմ փոխզիջումների տարբերակին, որ ընտրություններն անցկացնեն գարնանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բոլոր այն պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին, հակահեղափոխականներ են:

Զրուցակցի կարծիքով, «Ոչ մի հակահեղափոխություն չկա, այդ մարդիկ չեն ուզում պարզապես ոչնչանալ»: Ըստ նրա «Քաղաքացիական պայմանագիրը» շտապում է հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի դեռ իր վարկանիշի պիկին է. «Իսկ սրանից ավելի չի լինելու, 80 տոկոսից ավելի չի լինելու, մնացած քաղաքական ուժերը գտնվում են իրենց վարկանիշի ամենաստորին հատվածում, իսկ մենք ասում ենք՝ հասարակության համար լավ կլինի, որ մենք ընտրենք ոչ թե պիկի ու ամենաստորինի միջեւ, այլ ընտրենք այն ժամանակահատվածում, երբ կտեսնենք, թե այդ ուժերն ինչպես են իրենց դրսեւորելու»: ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մտահոգությունը, թե արյունահեղություն է լինելու, Պետրոս Ղազարյանն էլ ունի ու չի բացառում. ըստ նրա՝ դեռեւս ուժով խնդիր լուծելը իսպառ վերացված չէ մեր հասարակությունից. «Մի անգամ արյուն թափվել է, եւ տեսնում ենք՝ նա հիմա ինչ օրի է, չլինեն ավելի հզոր գործիչներ, քան ինքն էր այդ ժամանակ: Նա ով այսօր կգնա արյունահեղության, շատ ծանր է ավարտելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ