02 10 2018

ԱԺ-ն արտահերթ նիստ արեց

ԱԺ-ն արտահերթ նիստ արեց

Ազգային ժողովը հոկտեմբերի 2–ին՝ ժամը 19։30–ին, արտահերթ նիստ է հրավիրել։

Ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, այդ թվում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնութունը Ազգային ժողովում 66 կողմ ձայնով ընդունվեց։ Փոփոխություններն ընդունվեցին ձեռքով առանց ուղիղ հեռարձակման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ