Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ներքաղաքական հարցերից չի խոսելու, խոսելու է Ղարաբաղյան հիմնախնդրից:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ԼՂ հակամարտության հարցում իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա: Նա հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, և ասաց, որ սրտանց ուզում է հավատալ, որ կպահպանվի այդ պայմանավորվածությունը: Միաժամանակ վարչապետին ուղղված մի քանի զգուշացում ուներ՝ նախ չկորցնել զգոնությունը, ապա Ադրբեջանին ՀԱՊԿ թույլ չտալ:
Արմեն Աշոտյանը նշեց, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածութոյւններն ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն: ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ Ադրբեջանի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությանն արձագանքեց, թե տեսաք, որ ասում էինք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների բանաձևն է, երրորդ կողմ չի լինելու, այսինքն՝ Ղարաբաղը չի լինելու: Արմեն Աշոտյանը նշեց, որ ինչպես իրենք, այնպես էլ վարչապետը նույն համոզման պետք է մնան, որ առանց Արցախի ժողովրդի որոշման հակամարտությունը չի որոշվելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը