Հոկտեմբերի 21-ին Հանրապետության 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Այս մասին սեպտեմբերի 28–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ «Դրանցից չորսը տեղի կունենան քաղաքային համայնքներում»,- նշեց նա։
Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններ կլինեն 8 մարզերում։
Նշենք, որ մասնավորապես համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Էջմիածին, Արմավիր, Հրազդան և Կապան քաղաքներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը