ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանի Հանրապետությանը: Այդ մասին որոշումը կայացվեց Դուշանբեում` ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի հերթական նիստում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ընդլայնված նիստում տեղեկացրել է, որ նեղ կազմում նիստում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները. «Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը