Ադրբեջանը Pegasus 120 նոր անօդաչու թռչող սարքի արտադրություն է սկսել: Այն արտադրվում է Azad Systems ձեռնարկությունում՝ իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ։ Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը:
Pegasus 120-ն կարող է տեղափոխել մինչև 75 կիլոգրամ ծանրության ռազմական և քաղաքացիական նշանակության բեռ՝ մինչև 40 կմ հեռավորության վրա: Անօդաչու թռչող սարքն ունակ է թռիչք իրականացնել բեռի հետ միասին՝ օդում մնալով 45 րոպե:
Pegasus 120-ը ցուցադրվել է Ադրբեջանում տեղի ունեցող ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում, որին 29 երկրից մասնակցում է 224 ընկերություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը