26 09 2018

Չեք մաքրում խուլիգանական արտահայտությունները․ Գևորգ Պետրոսյանը հրաժարվեց հարցազրույց տալ

Չեք մաքրում խուլիգանական արտահայտությունները․ Գևորգ Պետրոսյանը հրաժարվեց հարցազրույց տալ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սեպտեմբերի 26–ին հրաժարվեց հարցազրույց տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

«Ոչ մի հարցազրույց չեմ տալու, որովհետև դուք՝ լրատվամիջոցներդ, բարի չեք գտնվում ձեր էջերից մաքրել այն խուլիգանական արտահայտությունները, որոնք հնչում են հարցազրույց տվողների հասցեներին։ Հարցազրույցներն ուղեկցվում են «Ֆեյսբուքում» վխտող կենդանիների նկարների հետևում թաքնված խուլիգանների գնահատականներով»,- նշեց Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ լրատվամիջոցները պետք է մաքրեն այդ վիրավորական արտահայտությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ