Ռուասաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի գնահատմամբ՝ Բաքվում ՌԴ նախագահ Պուտինի այցի շրջանակներում քննարկվելու և ստորագրվելու են Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև աննախադեպ քանակի փաստաթղթեր, ինչի հետևանքով ՌԴ-Ադրբեջանն և ՌԴ-Հայաստան հարաբերություններում կառաջանա դիսբալանս, ինչի համար Երևանը պետք է շահագրգիռ լինի դիսբալանսը լրացնելու առումով:
Tert.am-ի հետ զրույցում Մոդեստ Կոլերովն ասաց. «Ես ոչինչ չգիտեմ նոր ռազմական պայմանագրի մասին (խմբ. ռուս-ադրբեջանական ), բայց կրկնում եմ՝ Հայաստանը պետք է ձևավորի առաջարկներ՝ այդ բալանսն ապահովելու համար: Սա Հայաստանի շահերից է բխում: Եվ Հայաստանի նոր իշխանությունները պետք է անեն առավելագույնը նախկին բալանսն ապահովելու համար»:
Անդրադառնալով Երևանի կողմից այդ հավասարակշռությունը պահպանելու շահագրգռվածությանը՝ Մ. Կոլերովը նշեց. «Լավ կլիներ՝ Փաշինյանը հանդիպեր, բայց նման հանդիպում կլինի արդյո՞ք»: Դիտարկմանը, թե հայտարարվել է, որ լինելու է Պուտինի այց նաև Հայաստան, նա ավելացրեց արձագանքելով. «Փաշինյանը որտե՞ղ է, Երևանո՞ւմ»:Իսկ հաջորդ դիտարկմանը, որ Վ. Պուտինի՝ Հայաստան սպասվելիք այցի մասին որևէ կոնկրետ ժամկետ չի նշվել, նա արձագանքեց. «Սա վատ է, որովհետև, որպես կանոն, ՌԴ նախագահի այցերը Հարավային Կովկասի երկներ կատարվում են մեկանգամյա այցի շրջանակներում»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակցի դեմ զենքի վաճառքի մասին համաձայնագիրը քննարկի ռուսաստանցի ռազմական վերլուծաբան, «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրեինիե» պարբերականի թղթակից Ալեքսանդր Խրոմչիխինը ասաց. «Տեսականորեն, իհարկե, կա նման հնարավորություն, սակայն կոնկրետ տվյալներ՝ բացարձակապես ոչ»:
Մոտ մեկ ամիս առաջ բավական թեժ էր Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակում ՀԱՊԿ-ի անդամակցության հարցը, սակայն հետո թեման պասիվացավ: Հարցին, թե հնարավո՞ր է՝ նորից արծարծվի, նա ասաց. «Նորից տեսականորեն ամեն բան հնարավոր է, բայց կարծում եմ՝ Հայաստանը սա ուղղակի կարգելափակի»:Ամեն դեպքում, ռազմական փորձագետը կարծում է, որ ճիշտ կլինի դատողություններ անել այցի արդյունքներով:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը