Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջու գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, նշելով, որ դա զուտ անհատական կարծիք է։
«Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում․․․
Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին։ Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն։ Բայց, ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ի՞նչ է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ո՞վ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում։ Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․
Ու շատ հետաքրքիր է, թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչո՞վ են նրանք գերազանցելու ներկաներին․․․
Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․»,– գրել է պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը