ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը