24 09 2018

ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ն անպետք երկիր է անվանել

ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ն անպետք երկիր է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Ռուսաստանն անպետքական երկիր է։ Այս մասին նա հայտնել է  NBC News-ին տված հարցազրույցում, գրում է Lenta.ru-ն։

Պատասխանելով լրագրողի ենթադրությանն այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Ռուսաստանից «օգուտ չկա ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Սիրիայում», Պոմպեոն նշել է, որ տվյալ դատողությունը «բավականին ճիշտ է»։

«Դա շատ ցավալի է, քանի որ կան բազմաթիվ կողմեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են։ Սակայն դրանք արժեքները չեն․ Ռուսաստանը շատ է տարբերվում մեզնից։ Նրանցից օգուտ չեղավ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Սիրիայում»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ն ռուսական ընկերությունների և ՌԴ ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանեց։ Վաշինգտոնը սահմանափակող քայլեր ձեռնարկեց նաև չինացիների դեմ, քանի որ Չինաստանը ռուսական Սու-35 կործանիչներ և C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերեց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ