Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբում անցկացված ստուգումների մասին։
Զոհրաբյանը նշեց, որ քարոզարշավի 12 օրվա ընթացքում ակտիվիստներից առնվազն 200-ին Երևանի վարչական շրջանների ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ «Կարծում եմ` նրանք իրենց գործողություներով փորձել են 2 խնդիր լուծել։»,– ասաց նա
Զոհրաբյանը խոսքով` առաջին նպատակը եղել է ակտիվիստներին վախեցնելը։ «Որովհետև երբ մարդուն անընդհատ հրավիրում են ոստիկանական բաժանմունք, բնականաբար նա սկսում է մտածել, որ 37 թիվն է վերադառնում։ Այսպիսի տեռոր անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել»,- ասաց նա։
Քաղաքապետի թեկնածուի խոսքով` երկրորդ խնդիրը, որը փորձել են լուծել, հանրության մեջ կարծիք ձևավորելն է, թե «Բարգավաճ Հայաստանը» կաշառք է բաժանում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը