23 09 2018

Ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար. Նիկոլ Փաշինյան

Ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար. Նիկոլ Փաշինյան

Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ: Նիկոլ Փաշինյանը լրագրողների զրույցում ասաց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին, և բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար: 

«Մենք նույնպես հասկանում ենք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարել։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»,- ասաց նա։  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրություններին չի հետևելու, քանի որ մեկնելու է օդանավում է լինելու, սակայն ասաց, որ դժգոհ լինելու պատճառներ չունի։ Վարչապետը շտապում էր մեկնել Նյու Յորք։   Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, ասաց, որ Նյու Յորքից չունի՝ Երևանից են ակնկալիքները:

Անդրադառնալով երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանությության կատարած խուզարկումներին՝ վարչապետն ասաց. «Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտաբում երեկ ոստիկանության կողմից իրականացված խուզարկությանը, ասաց, որ իր կարծիքով ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով։  «Ես կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

Անդրադառնալով ընտրություններին վարչապետը նշեց, որ այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու և իր ձայնը չի գողացվելու:

«Եթե այնուամենայնիվ, նկատվեն ընտրակեղծարարներ, ընտրակեղծարարները կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե քաղաքական ուժերի հետ լարվածության ֆոնին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգվա՞ծ է, վարչապետը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունների ճակատագիրը որոշելու է ժողովուրդը»:

Նշենք, որ Փաշինյանը հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ