22 09 2018

Իրան-Արցախ սահմանը կդառնա ամենավտանգավորը

Իրան-Արցախ սահմանը կդառնա ամենավտանգավորը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Իրանում լուրջ անկայություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը ու մարդկային նոր ռեսուրսներ են պետք այն պաշտպանելու, ինչպես նաև նոր դիրքերի կառուցելու համար։

Այդ հատվածը արդեն կարող է օգտագործել Ադրբեջանը, պաշտպանական դիրքերը շրջանցելու համար։

Հայաստանի հպարտ կառավարությունը հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսել։

Եթե Իրանում անկայություն սկսվի, այն երկար է տևելու, նաև տարբեր իսլամական զինված խմբավորումներ են կարող առաջանալ, համապատասխան հետևանքներով հանդերձ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ