2018թ. սեպտեմբերի 23-ին նախանշված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 44 տեղական և 5 օտարերկրյա լրատվամիջոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն՝ «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն Այ Սի Ի Էս»-ը։
ԿԸՀ կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ ընտրությունների օրը դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 8 կազմակերպությունների 662 դիտորդներ:
1. «Ընդդեմ իրավական կամայականության»՝ 14 դիտորդ
2. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»՝ 74 դիտորդ
3. «Ընտրությունը քոնն է»՝ 67 դիտորդ
4. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝- 97 դիտորդ
5. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»՝ 97 դիտորդ
6. «Իրազեկ քաղաքացիների միավորում»՝ 135 դիտորդ
7. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»՝ 108 դիտորդ
8. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»՝ 70 դիտորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը