«Երևանի ընտրություններն ընդամենը ՏԻՄ ընտրություններ են և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ խորհրդարանը լուծարելու հիմք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
««Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով դուք քվեարկում եք խորհրդարանը լուծարելու օգտին»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաշինյանն ակնհայտորեն խառնել է ամեն ինչ, ինքն իրեն հռչակել է սահմանադրություն։ Ազգային ժողովն ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը` անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյունքից: Իսկ Փաշինյանի ցանկությանը պատասխանեմ ժողովրդական իմաստությամբ. «Թան էլ չէ, փրթած մածուն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը