19 09 2018

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման․ ՌԴ ԱԳՆ

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

«Բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման`բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հարցով ակտուալ է կողմերի ուշադրության սևեռումը բանակցային գործընթացի ակտիվացման վրա, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ժնևում 2017թ.-ի հոկտեմբերին՝ ԼՂ հակամարտության հարցով գագաթնաժողովի ժամանակ»,-հաղորդվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ