ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը առաջարկեց նիստը հետաձգել, որպեսզի մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։
«Պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝ աշխատակարգի ինչ ռեժիմ եք առաջարկում, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ում եք տեսնում, յուրաքանչյուրս առաջարկենք՝ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ինչ մարմնից պետք է պահանջենք, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հրավիրենք, թե՝ չէ, որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովին, որ դիրքորոշում հայտնեն»,-ասաց նա:
Նիստը հետաձգվեց մինչև հաջորդ չորեքշաբթի։
Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հանրահայտ ձայնագրությունից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը