Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման մեջ։ Այս մասին հաղորդում է Minval.az-ը:
Էրդողանը Բաքու-Անկարա ճանապարհին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները ընտրել են խնդրի կարգավորումը ձգձգելու մարտավարությունը:
«Սա դաժան իրականությունն է: Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում։ Դրա համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ձգվում է 1992-ից, այսինքն` արդեն 26 տարի»,- նշել է Էրդողանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը