16 09 2018

ՀՀ ԱԳՆ-ն ընդունել է օտարերկրյա դեսպաններին

ՀՀ ԱԳՆ-ն ընդունել է օտարերկրյա դեսպաններին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։ Նույն օրը դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ